
Ուզբեկստանի գործող նախագահ Իսլամ Քարիմովը մարտի 29-ին կայանալիք հերթական նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել: Այս մասին է վկայում այսօր հրապարակված Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հաղորդագրությունը. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«76-ամյա Կարիմովի թեկնածությունը հաստատվել է ու առաջ է քաշվել կուսակցության համագումարին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ուզբեկստանում նախորդ նախագահական ընտրությունները կայացել էին 2007-ին, որոնց արդյունքում 7 տարի ժամկետով երկրի նախագահ է ընտրվել Քարիմովը, ով ղեկավարում է Ուզբեկստանը 1989 թվականից: