Անկարայի ու Թել Ավիվի միջև լեզվակռիվը շարունակվում է: Այն բանից հետո, ինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցադրել է, թե ինչ է արել Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն Փարիզում երթի ժամանակ, երբ նա ինքն է ահաբեկիչ, Իսրայելի ԱԳՆ-ն Թուրքիայի վարչապետի քննադատությամբ է հանդես եկել:
Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet-ը, Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիդգոր Լիբերմանը հայտարարել է, որ Էրդողանն իրեն «փողոցային խուլիգանի» նման է պահում:
«Չեմ հասկանում՝ ինչպես է Եվրոպան ցայսօր նրան հանդուրժում: «Ոչխարների լռությունը» մեզ վերջիվերջո կվերադարձնի անցած դարի 30-ական թվականները»,- հայտարարել է Լիբերմանը: