Սերյոժա Ավետիսյանի մոտ դրական աննշան փոփոխություններ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտվա տվյալներով` Գյումրու ոճրագործությունից տուժած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակում դրական աննշան փոփոխություններ կան: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Ներկայումս երեխան գտնվում է Աստվածամայր բժշկական կենտրոնում, վերակենդանացման բաժնում, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Ուշադրության կենտրոնում է  ուղեղի հյուսվածքի կլինիկական պատկերը՝ հաշվի առնելով, որ երկարատև շոկ է տարել», – նշեց նախարարը:

Արմեն Մուրադյանը դրական համարեց այն հանգամանքը, որ երեխային արդեն զոնդով կերակրում են: Նա նշեց, որ առաջիկա օրերին երեխան դեռևս արհեստական շնչառական ապարատներով է շնչելու:




Լրահոս