
Հուլիսի 4-ին, ժամը 14.43-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի-Մ. Խորենացի փողոցների խաչմերուկում “Զիլ” մակնիշի (պ/հ չպարզված) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ` 2002 թ. ծնված Արտաշես Մկոյանին, ով տեղափոխվել է Գյումրիի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: