Չավուշօղլուն մտահոգված է Թուրքիա «Իսլամական պետության» ահաբեկիչների հնարավոր վերադարձով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտահոգված է Սիրիայում ու Իրաքում ծայրահեղական ջիհադիստների կողմից մարտնչող թուրքերի՝ Թուրքիա հնարավոր վերադարձի կապակցությամբ:

Չավուշօղլուն հայտարարել է, որ ներկայում 500-700 Թուրքիայի քաղաքացի հանդիսացող ազգայնականներ են միացել «Իսլամական պետությանը»՝ իրենց մտահոգությունը հայտնելով այդ ահաբեկիչների հնարավոր վերադարձի կապակցությամբ՝ հավելելով, որ Թուրքիան ևս ԻՊ համար բաց թիրախ է:

«Օտարերկրյա զինյալների վերաբերյալ, ընդհանուր առմամբ, մտահոգություն կա: Ի՞նչ կլինի, երբ նրանք վերադառնան իրենց երկրներ: Մենք ևս ունենք այդ մտահոգությունը»,- ասել է լրագրողներին:




Լրահոս