Ուկրաինացի պատգամավորի բարում «face-control» է. հայերն ու ադրբեջանցիները չեն սպասարկվում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում այլազգիների նկատմամբ ռասսայական խտրականության նոր դեպքեր են գրանցվել, այն էլ պատգամավորի կողմից: Ուկրաինայի 3-րդ ու 4-րդ գումարման պատգամավոր Վիկտոր Գորբաչյովը, ով հանդիսանում է Նիկոլաևում գտնվող «Սոտկա» բարի սեփանակատերը,  իր հաստատությունում այսպես ասած «ռասսայական face-control» է սահմանել: Մասնավորապես, վերոնշյալ բարում սպասարկում են միայն ռուսների ու ուկրաինացիների, իսկ հաստատություն այցելած հայերին ու ադրբեջանցիներին մատուցողները հրաժարվում են սպասարկել:

«Преступности.НЕТ» կայքը հայտնում է, որ նման վերաբերմունքի են արժանացել  Նիկոլաևի բնակիչ հանդիսացող հայազգի Հարություն Ռուշանյանը, ինչպես նաև ադրբեջանցի Խայյամ Խագիգատօղլուն:

Հրապարակվել է տեսանյութ, որում մատուցողուհին հրաժարվում է սպասարկել բար ժամանած ադրբեջանցուն ու նրա ընկերներին:

«Մեզ մոտ «face-control» է, կներեք, բայց ես ձեզ չեմ սպասարկի: Դե չգիտեմ, մեզ մոտ չի կարելի սպասարկել որոշակի ազգությունների ներկայացուցիչների: Անգամ մեր մենյուում է գրված, որ չենք սպասարկում: Միայն ռուսներ ու ուկրաինացիներ»,- ասել է մատուցողուհին՝ հրաժարվելով սպասարկել Հայամին ու նրա ընկերներին «Սոտկա» բարում:




Լրահոս