Առաջիկա 15 օրերին սպասվում է տաք եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվար-փետրվար ամիսների համար մասնագետները կանխատեսում են միջին կլիմայական արժեքներից ավելի տաք եղանակ։ Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Հիշեցնենք, որ մինչև դեկտեմբերի 18-19-ը Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չէր գրանցվել, և սա վերջին հարյուրամյակի ընթացքում առաջին դեպքն էր։ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ, դեկտեմբերին հատկապես շատ բարձր ջերմաստիճաններ են գրանցվել ամսվա վերջին օրերին:




Լրահոս