Հայաստանը մասամբ ազատ պետությունների շարքում է. Freedom House

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է ամենաանազատ պետությունների ցուցակը:
Worst of the Worst 2012: The World’s Most Repressive Societies (Վատագույններից վատագույնը: Աշխարհի ամենահալածական հասրակությունները) զեկույցում աշխարհի 195 պետություններ դասակարգված են որպես “Ազատ”, “Մասամբ ազատ” և “Անազատ” պետություններ:
Աղյուսակը կազմվել է հարցումների արդյունքների հիման վրա: Պետություններում քաղաքական իրավունքի և քաղաքացիական իրավունքի ազատությունը գնահատվել է 7 բալով: Այն պետությունները, որոնք ստացել են 1-3 բալ դասվել են “ազատ” պետությունների շարքում: 3-5 բալ ստացած պետությունները` “մասամբ ազատ” և 5-7 բալի դեպքում` “անազատ” պետությունների շարքում: Այսպիսով, զեկույցի համաձայն` աշխարհի ամենաանազատ պետություններն են Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:
Վատագույնների սահմանագծին շատ մոտ են նաև Բելառուսը, Բուրմանը, Չադը, Չինաստանը, Կուբան, Լաոսը և Լիբիան:
Freedom House-ը Հայաստանը դասել է ,մասամբ ազատե պետությունների շարքում: Հայաստանը քաղաքական իրավունքների համար ստացել է 6, իսկ քաղաքացիական իրավունքների համար 4 բալ: Վրաստանը և Թուրքիան նույնպես “մասամբ ազատ” պետությունների աղյուսակում են:Իսկ Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը գտնվում են “անազատ” պետությունների շարքում: 
Զեկույցի տվյալների համաձայն` աշխարհում քաղաքացիական և քաղաքական իրավունքների ազատության առումով ամենաազատ պետություններն են Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Կանադան, Կիպրոսը,Չեխիան, Դանիան, Ֆրանսիան,Գերմանիան,Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեցարիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն:




Լրահոս