Նման հանցագործություն կատարած անձինք ազգություն չունեն. 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի` անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը հանդես է եկել Գյումրիի ողբերգության վերաբերյալ հայտարարությամբ:

«Հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը բազմաթիվ փորձությունների միջով է անցել և՛ թուրքական պատերազմների, և՛ սարսափելի բնական աղետների ժամանակ: Հիմա եկել է ևս մեկ փորձության ժամանակը: Անձինք, որոնք նման հանցագործություն են գործել, ազգություն չունեն: Հավաստիացնում եմ բոլորին, որ այդ սարսափելի հանցագործությունը կատարողը ամենախիստ պատժի կարժանանա», – նշել է նա «Ցայգ»-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը:

Մանրամասները՝ տեսանյութում.




Լրահոս