ՌԴ քննչական խումբը եկել է Հայաստան` հանցագործին տանելո՞ւ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն պահին, երբ ՌԴ-ից քննչական խումբ եկավ Հայաստան, բոլորս էլ հասկացանք, որ նրանք նպատակ ունեին նախաքննությունն իրենց ձեռքը վերցնելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ միջազգային վերլուծաբան, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, ում կարծիքով` այդ խմբի ներկայությունը Հայաստանում կարող է երկու պատճառ ունենալ` կա՛մ տեղի է ունեցել սարսափելին, որի թիրախը կարող են լինել հայ-ռուսական հարաբերությունները, կա՛մ ռազմաբազան, կա՛մ աշխարհաքաղաքական մեծ նշանակության իրադարձություն է տեղի ունեցել, որն իրենք ցանկանում են հասկանալ, իսկ քննչական խումբը եկել է հանցագործին տանելու:

«Մենք հրաշալի հասկացել ենք, որ նախաքննությունն իրենց ձեռքը վերցնելու քայլեր են ձեռնարկվում: Հանաք բան չէ` Գյումրին ծանր է սգում, բայց նաև շատ պայթյունավտանգ է: Գյումրիին պետք է հայ իշխանությունները շնորհակալություն հայտնեն, որ խայտառակվելուց փրկվում են: Իշխանությունը ևս պետք է իր գործում պահանջատեր լինի: Ես չէի պատկերացնում, որ Ռուսաստանն այսքան սառնասիրտ կգտնվի հայ-ռուսական հարաբերություններում. վերցնել իր տրամադրության տակ, չհասկանալ մարդկանց զայրույթի պատճառները: Հիմա գյումրեցիներն ինչ հարց ունենան, պետք է գնան ռուսական ռազմաբազայի մոտ, Կրեմլ չեն կարող գնալ»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս