
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությանն է անդրադարձել նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Հանգչե՛ք խաղաղությամբ, Ավետիսյանների ընտանիք: Աշխարհում գտնվող յուրաքանչյուր հայի պարտքն է օգնել և աջակցել փոքրիկ հրեշտակ Սերյոժա Ավետիսյանին: Մեր քաղաքը՝ Գյումրին, շատ ծանր պահեր է ունեցել: Այն մեզ դարձրել է ավելի ուժեղ: Եկե՛ք միասին հաղթահարենք այս դժվարությունը: Հայերը անպարտելի են, երբ միասնական են: Աստված ձեզ պահապան»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության մեջ: Ընտանիքի միակ ողջ մնացած անդամը՝ Սերյոժա Ավետիսյանը, բազմաթիվ վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում: