ՌԴ քրեական օրենսդրության համաձայն՝ Պերմյակովին ցմահ ազատազրկում է սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում ՌԴ 5-րդ կայազորային ռազմական դատարանը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորոմը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պերմյակովի հանդեպ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին ու 3-րդ մասով, ինչպես նաև՝ 338 հոդվածի 2 մասով՝ սպանություն ու դասալքություն: Համաձայն ՌԴ սահմանադրության՝  20 տարուց միչև ցմահ ազատազրկում է սպասվում:

Հիշեցնենք, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը զենքով փախուստի էր դիմել ռազմաբազայի տարածքից ու սպանել Գյումրու Մյասնիկյան փողոցի սեփական տներից մեկում բնակվող ընտանիքի 6 անդամներին, վիրավորել՝ 1-ին:




Լրահոս