ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, օրերս դիմել է ՀՀ կառավարությանը, ՏՄՊՊՀ-ին ու կապի եւ տրանսպորտի նախարարությանը՝ պահանջելով պարզել, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը միայն իրեն պատկանող 289 եւ 275 համարի երթուղայինների գծերին զուգահեռ բարեգործական երթուղի բացել: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանի հետ՝ պարզելու, թե արդյոք այդ գործին ընթացք տրվել է: «Անվանական չգիտեմ, բայց տնտեսվարողներից բողոք ենք ստացել, հիմա ուսումնասիրություն ենք իրականացնում, այս պահին որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ, երկու օր առաջ ենք ստացել, դեռեւս պետք է ուսումնասիրվի: Մեր մասով միայն կարող եմ ասել, որ գրություն ենք ստացել եւ արդեն ուսումնասիրում ենք»,-ասաց Ա. Շաբոյանը: Ուշագրավն այն է, որ երբեմնի հարց լուծող Պալաչն այժմ թուղթ ու գրիչը վերցրել, դիմում է գրում տարբեր գերատեսչություններին:




Լրահոս