
Այս պահին Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև լարված իրավիճակ է: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, այնտեղ հավաքված մի խումբ ակտիվիստների և նրանցից ավելի մեծ թվով ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել:
Անվտանգությունն ապահովող ոստիկաններն արգելում են ակտիվիստներին մոտենալ դեսպանատանը և նրանց տեղափոխում են դիմացի մայթ: Այս հանգամանքն էլ առաջացրել է ակտիվիստների զայրույթը:
Ակտիվիստները վանկարկում են «Ազա՛տ, անկա՛խ Հայաստան», «Մի քանի հայի՞ էլ պետք է սպանեն, որ հանգստանաք» և այլն:
Մանրամասներն ու տեսանյութը` քիչ ուշ: