«Հայկական վերածնունդ» շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը հայտարարում է զորակցության ցույց անցկացնելու մասին, պահանջով՝ «Մարդասպանը պետք է հանձնվի հայ իրավապահներին և դատվի Հայաստանում»: Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։
Ցույցը տեղի կունենա հինգշաբթի՝ հունվարի 15-ին՝ երեկոյան 7:00-ին, ՀՀ հյուպատոսության առջև Սենթրալ փողոցի վրա:
Հունվարի 12-ին, 2015 թ. ռուս զինվորը սպանել է Ավետիսյան ընտանիքի 6 անդամներին և վիրավորել նորածին երեխային: Մեր հայրենակիցները Հայաստանում և սփյուռքում պահանջում են, որ մարդասպանը հանձնվի հայ իրավապահներին: Նա պետք է դատվի Հայաստանում:
Մենք սատարում ենք մեր հայրենակիցներին: Կանգնած ենք գյումրեցիների կողքին: Մեր հայրենակիցները Հայաստանում մենակ չեն: Սփյուռքը Հայաստանի հետ է: