ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության հրահանգով ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն երեկվանից «Սիվիլիթաս» հիմնադրամում սկսել է ստուգումներ իրականացնել: Հիմնադրամի գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց. «ՊԵԿ-ից եկել եւ գնացել են հաշվապահական բաժին, քանի որ այնտեղ են մեր փաստաթղթերը»: Տեղեկացնենք, որ Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը «Սիվիլիթաս»-ում իրականացնում է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում: Նրանք երեկ պահանջել են հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008-ի մայիսից: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հիմնադրամին կասկածում է փողեր լվանալու եւ հարկային պարտավորություններից խուսափելու մեջ:




Լրահոս