
Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր մի խումբ ակտիվիստներ հավաքվել են Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև` իրենց բողոքը հայտնելու Գյումրիում տեղի ունեցած սպանության վերաբերյալ:
Քիչ առաջ մեր թղթակիցը տեղեկացրեց, որ բերման են ենթարկվել Տիգրան Խզմալյանը և մի ակտիվիստ, ում անունը դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ Վարդգես Գասպարին, սովորության համաձայն, պառկել է ասֆալտին և չի պատրաստվում տեղաշարժվել: Հայտնվում է նաև, որ ոստիկանությունն ավելացնում է հանրահավաքը վերահսկող և անվտանգությունն ապահովող ոստիկանների թիվը:
Ակտիվիստները ոստիկաններին դավաճան և վաճառվածներ են անվանում: