«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալը հաղորդում է ներկայացրել «Նուբարաշեն» ՔԿՀ հետաքննիչի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Հատուկ քննչական ծառայությունից տեղեկանում է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում վերջինիս կողմից դարձյալ հաղորդում է ներկայացվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 12-ին իրեն է այցելել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հետաքննիչը և հայտնել, որ նույն քրեակատարողական հիմնարկի մեկ այլ դատապարտյալ իր կողմից խարդախություն կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել:

Դրանից հետո հետաքննիչը սպառնացել է Արմեն Շ.-ին` ասելով, որ եթե շարունակի բողոքել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց դեմ, ապա վերը նշված բողոքի նյութերով քրեական գործ կհարուցվի:

Դեպքի առթիվ դատապարտյալ Արմեն Շ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս