ՓԱԿՈՒՂԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը հայտնվել է փակուղում: «Ես չեմ հիշում մի ժամանակ, երբ փակուղին այսքան խորը լիներ»,-գրել է նա՝ հավելելով, որ այդ իրավիճակը ստեղծվել է երկու պատճառով: Առաջինը, ըստ նրա, այն է, որ սեղանի վրա չկա մի փաստաթուղթ, որը բոլոր կողմերն ընդունեն որպես բանակցային հիմք: Իսկ փակուղու երկրորդ պատճառը, ըստ նախկին նախարարի, այն է, որ այս տարիների ընթացքում ավելացել են չհամաձայնեցված խնդիրները:




Լրահոս