
Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը չի բացառել լայնածավալ պատերազմ սկսելու հնարավորությունը:
Ինչպես փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը, այս մասին Տուրչինովն ասել է խորհրդարանում իր ելույթի ժամանակ:
Տուրչինովի խոսքերով՝ ռուս-ուկրաինական սահմանի արևելյան հատվածի երկայնքով լիակատար մարտական վիճակում է գտնվում շուրջ 52 հազար ռուս զինծառայող, որոնք զգալի հարձակվողական պոտենցիալ ունեն:
Տուրչինովը նշել է, որ նրանք ավելի քան 300 տանկ ունեն, 1800-ից ավել զրահապատը մեքենա, 750-ից ավելի հրետանային ու համազարկային կրակի համակարգ, մինչև 360 ռազմական օդանավ ու հարվածային ուղղաթիռներ: