Գյումրիի դատախազության շենքի դիմաց այս պահին շուրջ 200 ցուցարար է հավաքվել: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, բողոքի ակցիան սկսվեց մի փոքր ավելի շուտ` Զարուհի Փոստանջյանի ելույթով: Պատգամավորն անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից այսօր հրավիրված ասուլիսին` հայտարարելով, որ դատախազը հանդես եկավ աճպարարությամբ:
Զարուհի Փոստանջյանը շեշտեց այն, որ ասվել է, թե արվելու է ամեն ինչ, որպեսզի հանցագործը ՀՀ-ում դատվի:
Նշենք, որ մարդկանց հոսքը դեպի դատախազության շենք րոպե առ րոպե մեծանում է, իսկ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի բակում ցուցարարները մեքենաներով են հավաքվել, որպեսզի ավելի ուշ ավտոերթ սկսեն: