Քիչ առաջ Armlur.am-ի թղթակիցը հայտնեց, որ Շիրակի դատախազության շենքի դիմաց լարված իրավիճակը պահպանվում է:
Մեր թղթակցի փոխանցմամբ` հավաքված ժողովրդի վրդովմունքից և բարձրացրած աղմուկից հետո գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն, ով գտնվում էր շենքի ներսում, դուրս եկավ և խոսեց հավաքված հանրության հետ:
Դատախազը, դիմելով մարդկանց, կոչ է արել օգնել, որպեսզի ռուսական կողմը հաշվի առնի նաև մեր պահանջները:
«Հանցանքն իրականացրած անձի դատաքննությունն անց է կացվելու Հայաստանում: Պետք է անել հնարավորը, որպեսզի նա պատիժը ևս Հայաստանում կրի»,- ասել է Գևորգ Կոստանյանը: Սակայն այս խոսքերը չեն հանդարտեցրել բորբոքված ամբոխի հույզերը, և մարդիկ շարունակել են պահանջել հստակ որոշումների կայացում:
«Էդ անասունը իր պատիժը պետք է այստեղ կրի և սատկի»,- հայտարարել են դատախազության առջև հավաքված մարդիկ:
Մանրամասները` քիչ ուշ: