
Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի գործակալ Սիլվանո Մարտինը չի բացառել, որ ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել ՄԼՍ-ում:
«Բուֆոնը «Յուվենտուս»-ի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր և ցանկանում է կատարել պարտավորվածությունները: Նա մտադիր է մասնակցել 2018-ի աշխարհի առաջնությանը: Միաժամանակ, Բուֆոնը դեմ չէ կարիերան շարունակել ՄԼՍ-ում»,- նշել է գործակալը: