ԹԵԺ ՊԱՅՔԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի պաշտոնում կրկին իր թեկնածությունն է առաջադրել գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը, որին նախորդ ընտրությունների ժամանակ աջակցում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Աթայանի մրցակիցը լինելու է «Հայփոստ»-ի Կապանի մասնաճյուղի տնօրեն ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը: Քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ Մ. Հակոբյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարաբերությունները լարված էին, ուստի Հակոբյանը չպաշտպանեց Խաչատրյանի թեկնածուին: Այս անգամ Հակոբյանն ու մարզպետն աշխատելու են մեկ «սիրելի» թեկնածուի համար: Ի դեպ, նրանք շատ լավ հարաբերությունների մեջ են նաեւ «հակառակորդ» թեկնածու Աշոտ Հայրապետյանի եղբոր՝ սրտաբան Համլետ Հայրապետյանի հետ: Ավելին, Հակոբյանն ու մարզպետը նրա մոտ են բուժվում:
Իսկ Սիսիանում պայքարն ավելի թեժ է լինելու. այստեղ ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին «ձեռնոց է նետել» Սիսիանի առաջին քաղաքապետ ՀՀԿ-ական Գառնիկ Հովակիմյանը: Սակայն ՀՀԿ Սիսիանի խորհուրդը որոշել է պաշտպանել այլ թեկնածուի՝ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ ՀՀԿ-ական Սամվել Թանգյանին: Ի դեպ, վերջինս միշտ առաջադրվում ու պարտվում է:




Լրահոս