Վենեսուելայում չքավորներին արգելել են 2 անգամից ավելի խանութ այցելել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենեսուելայի չքավոր ընտանիքներին արգելվել է 1 շաբաթում 2 անգամից ավելի այցելել պետության կողմից սուբսիդավորվող խանութներ: Այս մասին գրում է The Times թերթը: Սույն սահմանափակումները մտցվել են մթերքների աճող դեֆիցիտի ու գնաճի պատճառով:

Հրատարակչության տվյալների համաձայն՝ այս կանոնների պահպանումը հսկելու համար ֆիքսված գներով խանութների մուտքի մոտ հերթապահում են ոստիկաններ: Նրանք ստուգում են հաճախորդների անձնագրերը, ինչպես նաև՝ պաշտպանում առևտրի կենտրոնները կատաղած վենեսուելացիներից:

Բացի իրավապահ մարմինների աշխատակիցներից՝ խանութների մոտ են գտնվում նաև միգրացիոն ծառայության ներկայացուցիչները: Նրանք թույլ չեն տալիս գնումներ կատարել օտարերկրացիներին, ովքեր գնում են էժան ապրանքներ ու դրանք վերավաճառում հարևան երկրներում:




Լրահոս