ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Գյումրիի ողբերգության առիթով պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել:
Հաղորդագրությունը՝ ստորև.
«Ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Այսօր Գյումրիում վերջին հրաժեշտը տվեցին Ավետիսյանների ընտանիքին: Եվս մեկ անգամ կցանկանայի ցավակցություն հայտնել նորմալ մարդու գիտակցության մեջ չտեղավորվող հանցավոր գործունեության անմեղ զոհերի հարազատների եւ մտերիմներին: Նման գազանությունները չունեն արդարացում: Դրանք չունեն ոչ ազգություն, ոչ պետական պատկանելիություն: Դեսպանատան բոլոր աշխատակիցները Հայաստանի եղբայրական ժողովրդի կիսում են հետ այս կորստի ցավը:
Համոզված եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ: Հայկական եւ ռուսական համապատասխան մարմինները համատեղ հետաքննություն են անցկացնում: Այն կլինի օբյեկտիվ եւ համապարփակ: Ես դրանում չեմ կասկածում:
Հայ-ռուսական բարեկամության բազմադարյան պատմության մեջ եղել են նաեւ դժվար էջեր, սակայն մենք միշտ համատեղ ուժերով հաղթահարել են ծագող դժվարությունները: Հավատում եմ, որ այսպես կլինի նաեւ հիմա»: