ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես Դոմինգոյի համերգին չեմ էլ եղել: Ինչի՞ եք անընդհատ Դոմինգոյին հիշում»:

Գագիկ Բեգլարյան panorama.am

Իհարկե, հազիվ հայ հասարակությունը մոռացել էր Գագիկ Բեգլարյանի գլխին եկածը: Իսկ ավելի ճիշտ՝ սարքածը: ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար նշանակված Գագիկ Բեգլարյանը ոչ միայն համերգի չէր գնացել, այլեւ մարդ չէր գողացել: Բայց դա չխանգարեց, որպեսզի այդ ժամանակ մատուցվեր, թե Բեգլարյանի հրաժարականով երկրում արդարության հիմնաքարերն են դրվում: Եւ ի՞նչ, շատ չանցած՝ բոլորն էլ հասկացան, որ նման բան չէր եղել, դրա համար էլ Բեգլարյանի նշանակումն այս նոր պաշտոնում մի տեսակ ընկալելի դարձավ: Թեեւ նա, նոր աթոռին նստելով, չասաց՝ «ճշմարտությունը հիվանդանում, բայց չի մահանում»:




Լրահոս