
«Եթե ազատման դիմումներ լինեն, կխնդրեմ՝ հե՛տ վերցնեք»:
Իշխող կուսակցությունը, ինչպես նախորդ բոլոր, այնպես էլ վերջին քարոզարշավի շրջանում ձեւացնում էր, թե ինքն այնքան էլ գոհ չէ եղած-չեղածից ու հավատում է, որ փոխել ոչ միայն պետք է, այլեւ անհրաժեշտ է: Հիմա առողջապահության նորանշանակ նախարարն ուզում է շրջանցել հարազատ կուսակցության հիմնական կարգախոսը ու միաժամանակ իր նոր կոլեկտիվի մոտ բարի ու սրտացավ ղեկավար ներկայանալ: Ինչ խոսք, ՀՀԿ-ն ռեզերվում շատ կադրեր կունենա, որոնց խոստացել են որոշակի ծառայությունների դիմաց հենց այս շրջանում աշխատանքի տեղավորել, բայց ստացվում է, որ Դումանյանն այնքան էլ չի ձգտում Հ. Քուշկյանի կադրերից ազատվել: