ՀԱԿ-Ն ԱՍԵԼԻՔԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ-ը նախօրեին անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ մինչեւ աշուն հանրահավաք չի հրավիրելու:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով` մինչեւ աշուն զարգացումներ չե՞ն սպասվում, թե՞ պարզապես Կոնգրեսն արձակուրդ գնաց:       

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ հարցը տվե՛ք Կոնգրեսին, ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել:

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի՞նչ զարգացում, չեմ կարծում, որ ինչ-որ զարգացումներ մինչեւ աշուն կամ աշնանից հետո կլինեն: Միգուցե ՀԱԿ-ը հանրահավաք հրավիրելու համար  ասելիքի կամ մարդ ապահովելու խնդիր ունի, սա իմ անձնական տեսակետն է: Կրկնում եմ՝ պետք է ասելիք ունենա, եւ հանրահավաքի գնացած հանրությունը պետք է ներդաշնակ լինի կազմակերպիչների հետ, հնչած խոսքն ընկալելի պիտի լինի բոլորին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀՀԿ խմբակցության քարտուղար

ՊԱՏԱՍԽԱՆ. Դա իրենց որոշելիքն է, իրենք գիտեն իրենց ծրագրերը: Իսկ զարգացումներ դաշտում կլինեն, քանի որ աշնանը կտրվի նախագահական ընտրությունների ոչ պաշտոնական մեկնարկը: Միգուցե ՀԱԿ-ն այդ հաշվարկով էլ գնացել է այդ քայլին:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս