Նավթի համաշխարհային գինը կտրուկ բարձրացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր նավթի համաշխարհային գները կտրուկ կերպով բարձրացել են 2015 թ համար նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) կանխատեսումների հիման վրա: Brent տեսակի նավթի գինը բարձրացել է  3,5%-ով՝ վերջին 7 օրերի ընթացքում առաջին անգամ հասնելով մեկ բարելի համար 50.39 դոլարի, իսկ  WTI տեսակի նավթի գինը՝ 2,8%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 50.33 դոլարի:

ՕՊԵԿ-ը բարելավել է 2015 թ նավթի համաշխարհային պահանջարկը օրական 40 հազար բարելով՝ հասցնելով մինչև 92.3 միլիոն բարելի, որը 1.15 միլիոն բարելով գերազանցում է 2014 թ ցուցանիշները:




Լրահոս