Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի ծառայություններով: AS-ին հայտնի է դարձել, որ մադրիդյան ակումբի ղեկավարներն արդեն կապվել են մասնագետի հետ և ցանկացել են տեղեկանալ Լյովի հետագա ծրագրերի մասին:
Սակայն ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գոհ է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի աշխատանքից և ցանկանում է նրան առաջարկել նոր պայմանագիր: