Երկու օր առաջ նռնակից վիրավորված Բորիս Պետրոսյանը, առավոտյան դուրս գալով կոմայից, պնդել է, որ իրեն դուրս գրեն հիվանդանոցից: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրին Բերդի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքից: Բժիշկները, նրա առողջական վիճակը գնահատելով բավարար, համաձայնել են կատարել հիվանդի պահանջը:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Տավուշի մարզի բնակիչ 53-ամյա Վալենտին Սարգսյանը կենցաղային հարցերի շուրջ վիճել է կնոջ հետ, որից հետո կինը՝ Լիանետա Պետրոսյանը, գնացել է հայրական տուն: Վ. Սարգսյանն էլ իր բարկությունը մեղմելու համար նռնակ է նետել աներոջ տան վրա: Դրա հետեւանքով 3 մարդ մահացել էր, իսկ տանտերը՝ Բ. Պետրոսյանը, տեղափոխվել էր Բերդի հիվանդանոց:
ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ