ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի 13 և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի 13 դատապարտյալ հունվարի 14-ին նույնականացման քարտեր ստացան:
Armlur.am-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկանում է, որ նույնականացման քարտեր ստացած դատապարտյալներն այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին՝ կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:
Առաջիկայում ՀՀ ԱՆ քրեակատարողական տարբեր հիմնարկների ևս 40 դատապարտյալ կստանան նույնականացման քարտեր: Շուրջ 200 դատապարտյալների նույնականացման քարտեր ստանալու գործընթացը շարունակվում է: