Տղամարդավարի ձեզ ասում եմ` 100% դիմելու եմ ՌԴ դատախազությանը. Գևորգ Կոստանյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում դատախազության շենքի առջև իրադրությունը շարունակում է լարված մնալ: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի բոլոր պարզաբանումները ցուցարարների սրտով չեն:

Բազմության կողմից պարբերաբար քարեր են նետվում դատախազության շենքի ուղղությամբ: Նրանք չեն հավատում դատախազի այն խոսքերին, թե մեղադրյալ Վալերի Պերմյակովը պատիժը կկրի ՀՀ-ում և արդարացի կերպով:

Այնտեղ է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Նա նշեց,  որ  պահանջը Ռուսաստանի Դաշնությունից է,  և ռուսական ռազմակայանից պահանջում են ոճրագործին հանձնել հայ իրավապահներին:

Գևորգ Կոստանյանը խոսեց ցուցարարների հետ և նշեց, որ բոլորին մեկ հարց է հետաքրքրում, թե արդյոք ինքը դիմելու է ՌԴ դատախազին, որպեսզի հանցագործին ամբողջությամբ տրամադրեն Հայաստանին, թե ոչ:

«Ես հիմա  որպես գլխավոր դատախազ և տղամարդավարի ձեզ ասում եմ, որ ես 100 տոկոսով դիմել եմ  նրանց: Եթե մերժեն, կքննարկենք մեր անելիքները», – նշեց նա: Ի պատասխան ցուցարարները վանկարկեցին. «Հիմա, Հիմա»:

SUNP0811

SUNP0814

SUNP0815

SUNP0818

 

SUNP0816

SUNP0817




Լրահոս