
Այսօր՝ հուլիսի 4-ին, վարչական պատասխանատվության է ենթարկվել Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ 15:30-ի սահմաններում Դեմիրճյան փողոցում ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցները նկատում են, որ ՀՀԿ-ական պատգամավոր Բադեյանը իր ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտին կապաված: Արձանագրելով փաստը՝ տեսուչը վարչական պատասխանատվության է ենթարկում պատգամավորին: Հիշեցնենք, որ երեկ armlur .am-ը հրապարակել էր Ֆոտոլրագրող Շամշյանի կողմից արված լուսանկարները, թե ինչպես էր պատգամավորը Պռոշյան փողոցից դեպի Պարոնյան փողոց ընթանալիս իր “Մերսեդես” մակնիշի 22 SS 211 համարանիշի ավտոմեքենան վարում առանց ամրագոտու:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի