Սովորաբար խոսվում է սուրճի բացասական ազդեցության մասին, բայց այս անգամ գիտնականները եկել են այն եզրակացության, որ սուրճի չափավոր օգտագործումը նվազեցնում է դիաբետի ռիսկը եւ սրտի կանգի հավանականությունը: Օրական երկու բաժակ սուրճը նվազեցնում է սրտի նոպայի ռիսկը մոտ 11%-ով: Վիճակագրության համաձայն` 2001-2011թթ. 140 հազար շվեդների ու ֆինների շրջանում 6522 մարդու մոտ սրտի կանգ է գրանցվել, եւ պարզվել է, որ չափավոր սուրճ օգտագործելն անկասկած օգտակար է եղել բոլորին` նույնիսկ սրտի հիվանդություն ունեցողներին: