ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում է արտասահմանյան երկարատեւ գործուղման մեջ գտնվող գիտությունների դոկտորը կամ թեկնածուն շարունակում գիտական աստիճանի համար նախատեսված հավելավճարը ստանալ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Արտասահմանյան երկարատեւ գործուղման մեջ գտնվող գիտությունների դոկտորը կամ թեկնածուն շարունակում է ստանալ գիտական աստիճանի համար նախատեսված հավելավճարը, եթե գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպության հաստիքային աշխատող է՝ անկախ դրույքաչափից:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն, որ մեր երկրում գիտնականների վաստակածը խորհրդանշական լինելու չափ ցածր է, վաղուց է հայտնի: Այլ հարց է, որ գիտական հաստատությունները վճարունակ չեն, ու շատ հաճախ նրանց հնարավորությունները չեն ներում գոնե սիմվոլիկ հավելավճարները մարդկանց տրամադրելու, առավել եւս նրանց հարգելի բացակայության ընթացքում վճարաչափերը պահպանելու համար: Թեեւ մեր գիտնականները սովորաբար գոհ են լինում իրենց մասնագիտական վերապատրաստմանը միտված գործուղումներից, այդուհանդերձ, նրանց աշխատավայրում, այսինքն` տվյալ գիտահետազոտական ինստիտուտում, իրենց աշխատակիցների բացակայությունը ծանր են տանում: Ինչպես նշեցինք, քանի որ վճարման խնդիրը բարդ է, գիտական կառույցները ձգտում են գոնե իրենց աշխատակիցների ներկայությունն ապահովել: