ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ երիտասարդության ժամանակ հայերիս մոտ շատ տարածված էին պաշտոնապես չգրանցված ամուսնությունները: Վերջին տարիների ընթացքում մեր երիտասարդներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում ամուսնությունը գրանցելուն, ու դա պարտադիր մաս է դարձել մեր հարսանիքների ժամանակ, ինչը ողջունելի է: Սակայն հայկական ընտանիքներում դեռ կան առանց գրանցման ամուսնություններ: Միմյանց նկատմամբ ինչպիսի՞ իրավունքներ եւ պարտականություններ ունեն չգրանցված ամուսնության մեջ գտնվողները:

Մելանյա Պողոսյան, 58 տարեկան,
տնային տնտեսուհի


ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե գրանցված ամուսնության մեջ գտնվողների ամուսնության ընթացքում գույքի նկատմամբ հավասար իրավունքները ծագում են օրենքի ուժով հենց միայն գրանցված ամուսնության փաստի հիման վրա, ապա չգրանցված ամուսնության մեջ գտնվող (փաստացի ամուսնական հարաբերություն) ամուսինները միմյանց հետ գույքային վեճ ունենալիս յուրաքանչյուրը պարտավոր է ապացուցել տվյալ գույքի ձեռքբերմանն իր մասնակցության աստիճանը: Իրավիճակը չի փոխում նաեւ երեխաների առկայությունը. երեխաներն իրենց ծնողների գույքի նկատմամբ ունեն միայն ժառանգության իրավունք, ծնողների կենդանության օրոք ծնողների գույքի նկատմամբ համասեփականատեր չեն դառնում: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է. «Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ»: Համատեղ ապրող երեխաները եւ ծնողները կարող են օգտվել միմյանց գույքը տիրապետելու եւ օգտագործելու իրավունքից` փոխադարձ համաձայնությամբ: Այդ հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական  
խորհրդատվության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, որ մարդիկ երբեմն առաջնորդվում են նաեւ ոչ թե երկրում գործող իրավական նորմերով, այլ տվյալ շրջանում մոդայիկ համարվող կանոններով:




Լրահոս