ՀԱՐՑ. Ինձ հետաքրքրում է, երբ օտարերկրացին աշխատանքի թույլտվություն ստանալու համար դիմում է, լիազոր մարմինն ինչ սկզբունքով է տրամադրում աշխատանքի թույլտվություն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնում ՀՀ աշխատանքի շուկայի կարիքները եւ զարգացումները: Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել ՀՀ քաղաքացիներից: Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու եւ դիմել լիազորված մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար՝ ներկայացնելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթերը:
միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնի է, որ մեր երկիրն աշխատանք գտնելու առումով օտարերկրացիների համար բացարձակապես հրապուրիչ չէ: Վարձատրությունը ՀՀ-ում ավելի քան ցածր է: Եթե դրան ավելացնենք նաեւ այն, որ մեր երկրում գործազուրկների թիվը շատ մեծ է, ապա Հայաստանում օտարերկրացիների` աշխատանք գտնելու հավանականությունը կարելի է զրոյական համարել: