Քիչ առաջ Armlur.am-ը կապ հաստատեց Գյումրու բժշկական կենտրոնի Շտապ օգնության բաժնի տնօրեն Ռոբերտ Թորոսյանի հետ` իմանալու համար մինչ այս պահը քանի կանչ է գրանցվել Գյումրիում ՌԴ դեսպանատան մոտ անցկացվող բողոքի ցույցից: Բժիշկը մեզ հայտնեց, որ գրանցվել է 4 կամ 5 կանչ, որոնցում ծանր վնասվածքներով դեպքեր չեն եղել:
«Բոլորն էլ թեթև վնասվածքներով են: Մեկը ձեռքի վնասվածքով, մյուսը` գլխի շրջանում ջմջխված վնասվածքով, մյուսը` հիստերիայով: Լուրջ և ծանր վնասվածքներ չկան»,- հայտնեց մեր զրուցակիցը` հավելելով, որ գլխուղեղային փակ վնասվածքներ է ստացել մի ոստիկան, ով իրենց չի դիմել: Պատճառն այն է, որ հիվանդանոցը դեպքի վայրին մոտ է, և ոստիկանը օգնություն է դիմել ԲԿ:
Armlur.am-ը մանրամասներ կհայտնի քիչ ուշ:
Նշենք, որ արդեն մոտ մեկ ժամ է Գյումրի քաղաքում լարված իրավիճակ է: Ոստիկանների և ՌԴ հյուպատոսարանի առջև են հավաքվել բազմաթիվ մարդիկ, այդ թվում ոստիկաններ, և նրանց միջև լուրջ բախումներ են տեղի ունենում: