Ո՞վ է Ազատության հրապարակում զինված ակտիվիստը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին մի խումբ քաղաքացիներ ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում Ազատության հրապարակում, ինչի հետեւանքով 7 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն զենք կրելու կասկածանքով:

Լրագրողների հետ զրույցում Ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանն ասաց, որ ոստիկանությունում տեղեկություն են ունեցել, որ ցուցարարները անկարգություններ են պատրաստում: Ավելին ոստիկանները շեշտում էին, որ իրենք պետք է Ազատության հրապարակում ստուգումներ կիրականացնեն, որպեսզի պարզեն, թե արդյոք անհայտ անձը կամ անձիք զենք կամ զինամթերք չեն պահել Ազատության հրապարակի տարածքում: Հավաքված քաղաքացիներից շատերն էլ կարծիք հայտնեցին, որ ոստիկանությունը հատուկ հրահանգ է ստացել Ազատության հրապարակում զգոնություն պահպանել եւ թույլ չտալ, որ մարդիկ հավաքվեն Գյումրիի դեպքերը կրկնվեն նաեւ Երեւանում:

Նշենք , որ քաղաքացիները հայտնեցին, որ ոստիկանության կողմից բերման ենթարկվածների թվում է եղել Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Ականատեսների վկայությամբ, նրան բերման են ենթարկել ձեռքերը շղթայած: Այս պահին ոստիկանները շրջապատել են Ազատության հրապարակը եւ քաղաղաքիներին հորդորում են լքել տարածքը, սակայն շատերը պնդում են, որ իրենք չեն պատրաստվում հեռանալ:

A protest action held at Freedom square, some people were arrested

A protest action held at Freedom square, some people were arrested

A protest action held at Freedom square, some people were arrested

A protest action held at Freedom square, some people were arrested

IMG_3281

IMG_3285

IMG_3289

IMG_3290

IMG_3292

IMG_3305

IMG_3306

IMG_3307

IMG_3314




Լրահոս