Գառնու ձորից դուրս բերեցին տաս հոգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 8-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի Գառնի գյուղի հարակից ձորում, որտեղ կա հանգստյան գոտի, մի խումբ հանգստացողներ չեն կարողանում անցնել Ազատ գետը, քանի որ գետը վարարել է:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի, երկրորդ հերթապահ խումբը` փրկարար ջոկատի հրամանատար` Ա. Մանուկյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանը հայտնում է, որ փրկարարները հատուկ ճոպանների օգնությամբ կարողացան տասը անձի, որոնցից երեքը տղամարդ, 6-ը` կին և մեկ երեխա, անցկացնել Ազատ գետի հակառակ կողմը:




Լրահոս