Վրաերթ Վանաձորում. երկու զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` հուլիսի 8-ին 2 անձի վրաերթ է տեղի ունեցել Լոոու մարզում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ժամը 21:10-ի սահմաններում Վանաձորի Բաղրամյան փողոցի վրա` Գանձակ սուպերմարկետի մոտակայքում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հոգու և, թողնելով անօգնական վիճակում, դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածները երկու կին են, որոնք տեղում մահացել են: Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով վրաերթը կատարվել է “Օպել” մակնիշի մեքենայով, որի համարանիշներն են` 19 ՏՍ 323: Այն գրանցված է Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի 13 շենքի բնակիչ Արթուր Ավետիքյանի անվամբ: Նշված փողոցում բացակայում է արտաքին լուսավորությունը: Դեպքի վայրում հայտնաբերվել է նշված համարանիշը` վնասված վիճակում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
 




Լրահոս