Գյումրիում այս պահին համեմատաբար խաղաղ վիճակ է: Ընդհանուր առմամբ, այսօր Գյումրու բախումների հետևանքով վիրավորվել է 14 հոգի, որի 5-ը ոստիկան, իսկ մոտ 13 հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հայտնի է, որ հիվանդանոց տեղափոխված անձանցից շատերը բուժօգնություն են ստացել և հեռացել: Վնասվածք ստացած ոստիկաններից մեկը գտնվում է ծանր վիճակում: Նա ստացել է գանգուղեղաին բաց վնասվա]ք և տեղափոխվել Երևան: Գյումրիի հիվանդանոցում են գտնվում ևս երկու ոստիկան. նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, ստացել է ուղեղի ցնում:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում դատախազության և հյուպատոսարանի առջև բողոքի ակցիաներ են եղել, իսկ ցուցարարների միակ պահանջն այնն է, որ Գյումրու ողբերգական դեպքի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն իր պատիժը ստանա ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն:
Ակցիայի ժամանակ բախումներ էին եղել ցուցարարների և ոստիկանների միջև, որի պատճառով էլ կան բերման ենթարկվածներ և վնասվածքներ ստացածներ: Ակցիայի մասնակիցները հանդարտվել են միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ մեկ պատգամավոր և մեկ ցուցարար կարող է գնալ մեղադրյալի մոտ և համոզվել, որ նա գտնվում է ՀՀ-ում: