Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ հուլիսի 9-ը Ռուսաստանի Դաշնությունում հայտարարված է Սգո օր՝ Կուբանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի եւ Ուկրաինայում 14 ռուս ուխտավորների մահվան կապակցությամբ։ Ըստ պաշտոնական տվյալների, Կուբանի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 170-ի։ Նրանց մեծ մասը Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանից են։ Տասնյակ մարդիկ գտնվում են հիվանդանոցներում։ ՌԴ նախագահը ուղղաթիռով շրջել է աղետի գոտում, ապա ժամանել Կրիմսկ, որն առավել տուժած շրջաններից է։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն, մասամբ կամ ամբողջությամբ ջրի տակ է անցել գրեթե 13 հազար տուն, քանդվել են ճանապարհները, խաթարված է հեռախոսային կապը։ Որոշ շրջաններում ընդհատվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով։
Սգո օր Ռուսաստանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ