
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 8-ին ժամը 15.00-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը, Սեւանա լճի տարածքում հերթապահություն իրականացնելիս, Սեւան քաղաքի հանրային լողափի տարածքում նկատել է խեղդվող մարդու: Ինչպես տեղեկացրին նախարարությունից, ջրափրկարարները ջրից դուրս են բերել 1982 թվականին ծնված Նարինե Շահբազյանին եւ ցույց են տվել համապատասխան օգնություն: