Ի՞նչ է ուզում Շոյգուն, որ հայերը պահանջեն հանե՞լ ՀՀ տարածքից ռուսական ռազմաբազան. Բորիս Նեմցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից իրականացրած սարսափելի ոճրագործությանն է անդրադարձել ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայկական Գյումրիում ողբերգությունը, որտեղ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվոր Պերմյակովը սպանել է հայ ընտանիքի 6 անդամների, այդ թվում նաև 2-ամյա երեխայի, անտեսվում է պուտինյան քարոզչամեքենայի կողմից: «Դոժդ»-ից բացի ոչ մի լրատվամիջոց լրջորեն չի մեկնաբանում այս իրադարձությունները:

Մինչ այդ ցուցարարները պահանջում են մարդասպանին հանձնել հայկական կողմին ու նրան դատել Հայաստանում: Եվ սա ճիշտ է:

Վերջ ի վերջո հայերը կպահանջեն ռուսներից հանել 102-րդ ռազմաբազան Հայաստանի տարածքից: Դա՞ է ուզում Շոյգուն (խմբ. ՌԴ պաշտպանության նախարար)»:




Լրահոս