
Կապան-Բաղաբուրջ ճանապարհին, այսօր` հուլիսի 9-ի գիշերը ծառ է շրջվել, ինչը խոչնդոտում է երթեւեկությանը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել է նաեւ գազատար խողովակի վրա:
Փրկարարների օգնությամբ ավարտվել են ծառի (գազատար խողովակի վրա ընկած հատվածի) մասնատման աշխատանքները: