ՀՀԿ-ն Գյումրիի հարցով հայտարարություն կանի. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ուշ երեկոյան մեր թղթակցին հայտնել է, որ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել է Գյումրիի հարցը և համապատասխան հայտարարություն է սպասվում։

«Ամեն բան արվում է, աշխատված է այդ ուղղությամբ, դատավարությունը պետք է լինի մեզ մոտ։ Ամեն ինչ իրավական դաշտում է, դրա համար իմպերատիվ բան չի ասվում, բայց գնում է դրան։ Չկա մի իշխանավոր, մի քաղաքացի, որ դա չցանկանա։ Կարծում եմ, կլինի համապատասխան հայտարարություն։ Դատախազն արդեն հայտարարություն արել է, բայց վերջնական հայտարարությունը դատախազի կողմից կլինի», – ասել է Բաղդասարյանը։

Այսինքն՝ Պերմյակովին կփոխանցե՞ն հայկական կողմին։

Համատեղ քննությունը կկատարեն, և ամեն բան պետք է արվի, որպեսզի ամեն ինչ լինի մեր օրենքներով և Հայաստանում։

Իսկ պատիժը ՀՀ-ո՞ւմ կկրի։

Բոլորը տարվում է այդ ուղղությամբ, կլինեն համապատասխան հայտարարություններ։

Բայց Գյումրիում բախումներ են։

Ես հետևեցի, գիտեմ, որ կան վիրավորներ։ Ինձ թվում է, որ մարդկանց պետք է հանգստացնել, կլինեն համապատասխան հայտարարություններ, արդեն իսկ դրա հիմքը դրվել է։

Վաղը կլինե՞ն այդ հայտարարությունները։

Չեմ կարող ասել, պետք է գնա նրան, ինչի մասին ես ասացի։

Ռուսական կո՞ղմն է երաշխիքներ տվել։

Երկկողմանի համաձայնությամբ է արվել։

Սերժ Սարգսյանն ի՞նչ է ասել տեղի ունեցածի վերաբերյալ։

Մենք դեռ չենք ավարտել նիստը»»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս