Armenian text to speach

Կոչ ենք անում շարունակել դիմադրության ինքնակազմակերպումը. Հիմնադիր խորհրդարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Գյումրիի սպանդին հաջորդած իրադարձությունների վերաբերյալ.

«Հայաստանի պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց վարքով շարունակում են ապացուցել սեփական ժողովրդին, որ ընդամենը ապազգային, կամազուրկ և ապիկար նոր-գաղութային վարչակազմ են:

Մի ամբողջ ընտանիքի երեք սերունդ սեփական տան մեջ սպանդի է ենթարկվել: Ընտանիքի միակ ուղիղ ժառանգորդ է մնացել կյանքի ու մահվան սահմանագծում գտնվող մանկահասակ երեխան: Այդ հիմքով ամբողջ ազգը խնամակալության իրավունք է ձեռք բերել նրա նկատմամբ և հարազատի նման ընդունել ու կրում է նրա և նրա ընտանիքի ցավն ու կորուստը: Մինչդեռ գործող ռեժիմը, անտեսելով մեր ժողովրդի զգացմունքներն ու իրավունքները և, վախենալով իր օտար տիրոջից, անգամ սուգ չի հայտարարել երկրում: Ավելին, սգացող ժովոդրդի նկատմամբ Գյումրիում և Երևանում իրականացված երեկվա զանգվածային բռնությունները վկայում են իրավապահ համակարգի ՝ սեփական ժողովրդից ունեցած խորքային օտարացումը և բացահայտում նրա ոչ յուրային, այլ նոր-գաղութային էությունը:

Ի տարբերություն վարչակազմի, մեր ժողովուրդը հերթական անգամ հերքում է իր անկամության մասին տարածվող հերյուրանքները, ցացաբերելով ազգային և մարդկային բարձր արժանապատվություն, ինչպես նաև իր ինքնիշխանության համար պայքարելու կամք ու վճռականություն՝ պահանջելով կասկածյալին հանձնել հայկական կողմին:

Կոչ ենք անում հաստատակամ շարունակել դիմադրության ինքնակազմակերպումը և պայքարը:

Մենք ենք տերը մեր երկրի….

16 հունվար 2015, Երևան»:




Լրահոս